Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Դավիթ Տոնոյանը Լոնդոնում ներկայացրել է Հայաստանի անվտանգության խնդիրները

Դավիթ Տոնոյանը Լոնդոնում ներկայացրել է Հայաստանի անվտանգության խնդիրները
15.01.2016 | 00:42

Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Լոնդոնում ներկայացրել է Հայաստանի անվտանգության խնդիրները: Մեծ Բրիտանիայի զինվորական մասնագետները ներգրավված են Հայաստանի պաշտպանական ռազմավարության վերանայման գործընթացում:

Դիտվել է՝ 1065

Մեկնաբանություններ